
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասաց, որ թաղապետարանից մինչեւ նախագահական նստավայր բոլորը բան ու գործ թողած իշխանական թեկնածուին` Արտակ Սարգսյանին, անցկացնելու ուղղությամբ են աշխատում.«Իշխանական թեւի թեկնածուն մինչեւ հիմա մի որեւէ բառ չի արտաբերել, ոչ ոք չգիտի՝ ինչ է մտածում, ասելիք ունի, թե՝ոչ: Իշխանական թեկնածուն հույսը դրել է փողի ռեսուրսի վրա»: Տիկին Սեյրանյանի խոսքերով, ընտրացուցակներն ուսումնասիրելիս մեծ թվով կեղծ ընտրողներ է հայտնաբերել. «Կան մարզերի գրանցում ունեցող մարդիկ, կեղծ ընտրողներ, մեռյալ հոգիներ… նախօրեին հանդիպեցինք ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական խմբի հետ ու բոլոր հիմնական խնդիրները ներկայացրինք իրենց , թե ինչպիսի տեխնոլոգիաներ են մշակում, ինչպես են մարդկանց վախեցնում, թե եթե փողը վերցնեն, բայց ուրիշին ընտրեն, ստուգելու են»:
Տիկին Սեյրանյանն ասաց, որ իր ու ընդդիմադիր երկու թեկնածուների՝ ՀԱԿ –ից Արամ Մանուկյանի ու «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի միջեւ քաղաքական առողջ պայքար է տեսնում.«Վստահ եմ, որ նրանք ընտրակեղծիքների չեն դիմելու, ու քանի որ նրանք դրա կարիքը չունեն: Իշխանական թեկնածուն է նման մեթոդների դիմում, ես պայքարելու եմ ընտրակեղծիքների՝ այսինքն իշխանական թեկնածուի դեմ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում բացի «Ժառանգության», ՀԱԿ-ի թեկնածուներից առաջադրվել է նաեւ ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ» ընկերության սեփականատերը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































