Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը ճիշտ է ասել, որ «Ժառանգությունը» շատ փոքր է, որ պահանջներ դնի»

Ապրիլ 21,2012 18:04

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը միասնական շտաբից դուրս գալու իրենց որոշումը բացատրել էր նաեւ մի հանգամանքով՝ ասելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իմանալով, որ «Ժառանգությունն» ուզում է կուսակցությունների առաջին դեմքերը ստորագրեն փաստաթղթի տակ՝ ասել էր. «Ժառանգությունը» շատ փոքր է, որ պահանջներ դնի միասնական շտաբում: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե միասնական շտաբում բոլորը հավասար չե՞ն, մեծ ու փո՞քր կա: Ըստ Հ. Հովհաննիսյանի՝ «Գագիկ Ծառուկյանը ճիշտ է ասել, իրերն իրենց անուններով է կոչել, «Ժառանգությունը» եթե փոքր չլիներ, Րաֆֆին որբի նման մի քանի օր նստած կլիներ Ազատության հրապարակում եւ նրա շուրջ հավաքված կլինեին  ընդամենը 10-15 հոգի մա՞րդ: Կուսակցության ղեկավարը հացադուլ է հայտարարել, նրա շուրջ պետք է հավաքված լինեին ոչ թե իր ֆրակցիայի 5 հոգին, այլ պետք է ժողովուրդ լիներ իր կողքը: Հիմա եթե Գագիկ Ծառուկյանը հացադուլ անի` մի միլիոն մարդ կհավաքվի այնտեղ: Շատ էլ ճիշտ է ասել: Ինչի՞ մասին է խոսքը»: Անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի խոսքերին՝ նա վստահեցրեց, որ իրենք շտաբի մասին չարախոսում են. «Սա այն տեղը չի, որ հարաբերություններ պարզեն: Ինչո՞ւ ՀԱԿ-ը  թիրախ չի ընտրում ԲՀԿ-ին` այն պատճառով թեկուզ, որ ԲՀԿ-ն մասնակցում է այս ձեւաչափին: Գալուստ Սահակյանը վիրավորեց բոլորին, եթե «Ժառանգությունը» չի ընդունում, որ վիրավորեց նաեւ իրենց` դա «Ժառանգության» գործն է: Բայց Լեւոն Զուրաբյանն իրավունք ունի տարբերակում դնել ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ թեկուզ այն պատճառով, որ ԲՀԿ-ն պատրաստակամ է համագործակցել ՀԱԿ-ի հետ,ընդդիմության հետ, իսկ ՀՀԿ-ն հրաժարվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30