Ցյուրիխի «Hotel Savoy Baur en Ville» հյուրանոցում մեկնարկել է աշխարհի երկրորդ շախմատիստ Լեւոն Արոնյանի եւ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի 3-րդ համար Վլադիմիր Կրամնիկի միջեւ վեց պարտիայից բաղկացած մրցամարտը:
Մեկնարկային պարտիայում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 41-րդ քայլում պարտության մատնեց ռուսաստանցի աշխարհի նախկին չեմպիոնին եւ գլխավորեց հաշիվը: Հիշեցնենք, որ մրցակիցները խաղում են դասական շախմատի կանոններով, սակայն եթե երեք ժամվա ընթացքում գրանցվի ոչ-ոքի, նրանք պետք է մեկ արագ շախմատ խաղան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: