Ապրիլի 23-ին ժամը 15-ի սահմաններում ընտանիքի անդամներն իրենց տան նկուղում հայտնաբերել են Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 1939թ. ծնված Հովիկ Ա.-ի դին: Հովիկ Ա.-ն մի քանի տարի առաջ կորցրել էր կնոջը, ապրում էր հարազատների հետ: Նա տնեցիներին ասել է, որ հոգնել է կյանքից: Տարիներ առաջ սխալ վիրահատության պատճառով նրա զգայարանը խախտվել էր, նա անընդհատ մրսում էր, նույնիսկ ամառվա շոգին ձմեռային վերարկու էր կրում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: