Ցյուրիխում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի երկրորդ եւ երրորդ շախմատիստների` գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի միջեւ ընկերական մրցամարտի երրորդ տուրում աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցին 41-րդ քայլում հաղթեց Լեւոն Արոնյանին եւ հաշիվը հավասարեցրեց:
Այսօր կայանալիք չորրորդ տուրից առաջ, որում Հայաստանի լավագույն շախմատիստը խաղալու է սպիտակ խաղաքարերով, հաշիվը 1,5:1,5 է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: