
ՕԵԿ ղեկավարը հավաքվածներին հորդորեց գիտակցաբար գնալ ընտրության. «Պետք է գիտակցենք, որ ընտրություն ենք կատարելու վաղվա օրվա համար, ընտրելու ենք ՝ ինպիսին պետք է լինի Հայաստանը առաջիկա 5 տարիներին: Այն, որ Հայաստանում անհրաժեշտ են վճռական փոփոխություններ, ակնհայտ է, այդ փոփոխությունները պետք է կատարեն քաղաքական ուժերը: Մեր կուսակցությունը ամենախոշոր կառույցներից է, որն իր շարքերում ունի 170 հազար քաղաքացի, Ազգային ժողովում մեր խմբակցություննե ամենաակտիվներից ու ամենամեծ խմբակցություններից մեկն է»:
Պարոն Բաղդասարյանը, անդրադառնալով ընտրակաշառքներին, ասաց. «Այսօր տարբեր մարզերում ցուցակագրում են, փորձում են փողով գնել նրանց քվեները, դիմում եմ այդ մարդկանց, որոնք փողը վերցնելու են, հորդորում եմ գոնե ճիշտ ընտրություն անեն: Մեր կուսակցությունը 15 տարվա ընթացքում իր ընտրողներին 5000 դրամ չի խոստացել, այլ՝ միայն լուսավոր ծրագրեր: Կապ չունի նախագահ ես, թե՝ շարքային մարդ.. . պետք է կառուցենք այն երկիրը, որտեղ օրենքի ուժով հավասարություն է ապահովում բոլորի համար, բայց սա հեքիաթ է Հայաստանի համար, պետք է պայքարենք»: Ավելի ուշ նա հարցրեց՝ ովքեր են հավաքվածներից կուսակցության անդամ, ապա կոչ արեց վանկարկել հաղթանակ. «Պետք է համախմբենք մեր ջանքերը, որ մեր երկիրը դարձնենք ավելի լավը, շատ բան ասել ենք չեն հավատաել, բայց պայքարել ենք դարձրել իրականություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































