Հայաստանի 10 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, «Սովռանո» ՍՊԸ-ի հիմնադիր Արման Սահակյանի տար
Այստեղ տեսնում ենք, որ Արման Սահակյանի աշխատավարձը «Սովռանոյում» կազմում է 6 միլիոն դրամ, «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ից ստացած փոխառությունը 2 միլիարդ 215 միլոն 340 հազար դրամ է և այսպես շարունակ, սակայն զարմանալիորեն դատարկ է մնացել «Շարժական գույք» վերնագրի տակ գտնվող աղյուսակը: Մենք «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադևոսյանից հետաքրքրվեցինք, մի՞թե այսքան փող ունեցողը իր սեփական ավտոմեքենան չունի: «Գործարարը հիմնականում ճամփորդության մեջ է և բնավորությամբ անհամբեր է, դրա համար էլ ավտոմեքենա չի վարում, մտավախություն կա, որ միշտ շտապելու պատճառով կխախտի երթևեկության կանոնները: Դրա համար նա օգտվում է իր հիմնարկների ծառայողական մեքենաներից»: Իսկ գործարարը մի՞թե թանկարժեք գույք չունի, որ այդ տողը ևս դատարկ է մնացել: «Նա նորմալ բիզնեսմեն է, որը չունի հակումներ թանկարժեք գույքի նկատմամբ, սիրում է ապրել համեստ կենցաղով, իր համար ավելի մեծ արժեք է ֆուտբոլային ակումբ պահելը, քան թանկարժեք գույք ձեռք բերելը: Նա միշտ ասում է` ամսակա
Ունեցվածքի առումով միջին տեղում է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Նրա եկամուտը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, որը կազմել է 3 միլիոն 401 հազար 520 դրամ, օտարել է Գյումրու Լալայան 2/12 հասցեում գտնվող իր բաժնեմասերը ` ստանալով 3 միլոն 911 հազար 740 դրամ, իսկ դրամական միջոցները հայտարարագիր ներկայացնելու պահի դրությամբ կազմել են 168 000 000 դրամ և 20 000 ԱՄն դոլար: Վերջինս ունի Գազ 968 մակնիշի և Տոյոտա Land Cruiser մակնիշի մեքենաներ, վերջինիս գինը, ըստ մասնագետների, տատանվում է 40-60 հազար դոլարի սահմաններում:
Կարդացեք նաև

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































