Հայաստանում ընտանեկան բիզնեսի հարկման նոր գաղափար է ներդրվելու: «Սա ենթադրում է, որ թեթեւ մարդատարով ուղեւորափոխադրումների գործունեությունը արտոնագրային վճարներով է հարկվելու, այսինքն՝ թեթեւ մարդատար ուղեւորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերին հնարավորություն կընձեռվի իրենց ընտանիքի անդամների միջոցով իրականացնել այդ գործունեությունը, այսինքն, եթե ընտանիքի որեւէ անդամ փոխարինի անհատ ձեռնարկատիրոջը՝ իրականացնելով տաքսու գործունեություն, ապա նոր արտոնագիր չի ստանա, անհատ ձեռնարկատիրոջ արտոնագիրը բավական կլինի»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Վախթանգ Միրումյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: