
Ըստ նրա «Լեւոնի կամ Քոչարյանի ժամանակվա ընտրությունները համեմատած այս ընտրությունների հետ կարելի է ջունգլի համարել: Ընդդիմադիր «Երկիր» կանալն ավելի միակողմանի է ներկայացնում քարոզարշավը, քան Հանրայինը: Ժամանակին հիշեք հեռուստատեսությամբ, ռադիոյով ինչ էր կատարվում, պետական հեռուստատեսությունն ու ռադիոն առավոտից իրիկուն ընդդիմության հասցեին կեղտ էին լցնում, այսօր մի թթու բառ լսե՞լ եք, այսօր մեր պրեզիդենտի կողմից մի հատ թթու բառ լսե՞լ եք ընդդիմության հասցեին: Ոստիկանության պահվածքը, երբ ես ընդդիմադիր էի՝ ցանկացած ընտրության ժամանակ սպասում էի, որ ոստիկանությունը գալու է իմ հետեւից: Իսկ Նիկոլը 4 հատ կնկա հետ բազար ա անում՝ աղմուկ էր բարձրացրել»: Մեր դիտարկմանը՝ որ 4 չէին, Բաբուխանյանը պատասխանեց՝ «Թող 44 լինի: Լեւոնի բանդիտները, որ 404 կանանցով հարձակվում էին մեզ վրա, մենք ո՞նց էինք դիմանում: Դե հիմա կին են, թող ասեր՝ ազիզ ջան…հարցերը լուծեր: Եթե 4 կնկա հարց չի կարողանում լուծել, ո՞նց է դեպուտատ դառնալու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































