Այսօր առավոտյան մարզման ժամանակ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ֆուտբոլիստներին տեղեկացրել է, որ որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թողնել կատալոնյան ակումբը:
Մամուլի պաշտոնական ասուլիսը, որում 41-ամյա մարզիչը հայտարարելու է այս մասին, կայանալու է մի քանի ժամ հետո:
Անգլիական մամուլը տեղեկացնում է, որ Գվարդիոլան մտադիր է մեկ տարի ընդմիջում վերցնել, որից հետո կվերսկսի մարզչի իր կարիերան:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: