Երկրպագուների բանակը գունավոր ներկերով նկարել է սիրված երգիչ Ջասթին Բիբերի ավտոմեքենայի վրա: Երգիչը ընկերուհու՝ Սելենա Գոմեսի հետ ռեստորանից դուրս գալուց հայտնաբերել է 500 000 ԱՄՆ դոլար արժողությամբ նկարազարդ ավտոմեքենան. հաղորդում է www.eg.ru կայքը: Երգչին զայրացրել է երկրպագուհիների պահվածքը, մինչ ավտոմեքնենան այլանդակելը, երգչի թիկնապահները ամեն կերպ փորձել են կանխել ավտոմեքենայի վրա իրականացվող «բռնությունը», բայց նրանց չի հաջողվել, քանի որ երկրպագուները մոտ 60 հոգի են եղել, իսկ Ջասթինի տղաները՝ երեք:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: