
Նա նաև ասաց, որ ըստ ՀՅԴ-ի սոցիալական ծրագրի, Հայաստանում չի լինելու որևէ մարդ, որը չկարողանա իր առողջության մասին չմտածել: Բանախոսը խոստացավ սոցիալիստական-ազգային կառավարություն ստեղծելով՝ զանգվածային աշխատեղեր ստեղծել. նրա հաշվարկներով, մեր երկրին առնվազն 200 հազար աշխատատեղ է անհրաժեշտ:
Արծվիկ Մինասյանը, շեշտելով, որ Շիրակի մարզն իր աղքատությամբ, գործազրկության մակարդակով առաջին տեղում է՝ ասաց, որ իրենց տնտեսական քաղաքականությունն այնպես են կառուցելու, որ 200 հազար աշխատատեղերից 40 հազարը լինի Շիրակի մարզում: Նա նաև տեղեկացրեց, որ այս ամենը իրագործելու են ոչ միայն պետական աջակցությամբ կամ ներդրումների միջոցով, այլ Սփյուռքի ներուժը օգտագործելով:
Իր ելույթում պատգամավորը քննադատեց նաև թուրքի հետ «ախպերություն անելու մոտեցմամբ առաջնորդվողներին»: «Իրենց սին պատկերացումների մեջ պատկերացնում են անընդհատ, թե թուրքերը մեր բարեկամներն են, չկա էդպիսի բան, չկա էսօր որևէ բարեկամ, որ կարող է Հայաստանի Հանրապետության շահի համար ճակատ տա , մեր միակ բարեկամը մենք ենք` աշխարհասփյուռ ժողովուրդն է` 10 միլիոնանոց ժողովուրդն է , և եթե մեր երկրում չհաստատենք արդարություն, չհաստատենք ազատություն, չստեղծենք աշխատեղեր և արդար կարգեր, ոչ մի երկիր մեր շահով չի առաջնորդվելու, նույնիսկ Ռուսաստանը առաջնորդվում է սեփական շահով»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Կարդացեք նաև
Հանրահավաքը վարող Ռոմիկ Մանուկյանն էլ հարցրեց. «Ու՞մ հավատանք, թալանչի բանկիրներին, որոնք 24 տոկոսի են վարկը հասցնում: Այն երկրում , որտեղ 24 տոկոս վարկ են տալիս հնարավոր չէ միջին ու մանր բիզնեսը զարգանա»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































