Այսօր Արթիկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ի քարոզարշավն անելիս, հարկ համարեց ձայներ խնդրել նաև այս տեղանքից մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուի` Մխիթար Վարագյանի օգտին, որն ԱԺ պատգամավոր է, Արթիկի քաղաքապետի եղբայրն է: «Այստեղ մեծամասնական ընտրակարգով թեժ պայքար է ծավալվել, ես բոլոր արթիկցիներին խնդրում եմ այդ պայքարը չվերածել թշնամանքի, դա ձեզ պետք չէ, դա մեզ պետք չէ, մեզ պետք է ազատ , արդար ընտրություններով ընտրված պատգամավոր, որը կարողանալու է ձեր խնդիրները հասցնել Երևան, ով կարողանալու է Ազգային ժողովում արժանապատվորեն ներկայացնել ձեր տարածաշրջանը: Ես գիտեմ, ըստ որոշ խոսակցությունների, պարոն Վարագյանը ակտիվ չի եղել և այլն և այլն: Սիրելի ժողովուրդ, մեզանից յուրաքանչյուրը պատրաստ ղեկավար չի ծնվում, մեզնից յուրաքանչյուրը պետք է անցնի որոշակի ճանապարհ, մեզնից յուրաքանչյուրը պետք է փորձ ձեռք բերի, որ այդ փորձը կարողանա օգտագործել մեր ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ այս հինգ տարիների ընթացքում պարոն Վարագյանը լինելու է լավագույն պատգամավորներից մեկը: Ահա այս լավատեսության և անձրևի ֆոնի վրա ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել»:Varagyan

Նախագահն արթիկցիներին ակտիվ մասնակցության կոչ անելով, ասաց, որ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է լավ ընտրություններ անցկացնելը: «Լավ ընտրություններով ընտրված իշխանությունները Հայաստանի համար կարող են մեծ գործ կատարել»: Սերժ Սարգսյանը նաև շեշտեց, որ ինքը եկել է Արթիկ` բնակիչներին Արթիկի ու Հայաստանի ապագայի հանդեպ հավատով վարակելու համար:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































