
Մենք երաշխավորում ենք, որ համակարգի միջոցով ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես երկու նպատակով` ա/ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմելիս, բ/ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությանը դիմելիս:
Միաժամանակ` մենք գտնում ենք, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից տրամադրվելիք նշված հնարավորությունը բավարար չէ Հայաստանից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելուն վերաբերող ընտրախախտումները լիարժեքորեն բացահայտելու եւ պատժելու համար: Դրա մի տարբերակը ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակայնությունն է` ինչը տարիներ շարունակ պահանջել է «Ժառանգությունը», բայց միշտ հետեւողականորեն մերժվել է իշխող կոալիցիայի կուսակցությունների կողմից: Իսկ մյուս տարբերակը արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիների` բնակության երկրներում ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրենց ընտրական իրավունքն իրացնելու հնարավորության ապահովումն է, ինչը ՀՀ ընտրական օրենսգրքի հակասահմանադրականության հետեւանքով չի իրականացվում:
Կարդացեք նաև
«Ժառանգության» նախընտրական շտաբ


















































