Լողորդ Ալեքսանդր Դալե Օենը, որը Նորվեգիայի պատմության մեջ աշխարհի առաջին չեմպիոնն է այս մարզաձեւում, մահացել է 26 տարեկանում:
Ամերիկայում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ նրա անշնչացած մարմինը գտնվել է ցնցուղարանի հատակին: Բժիշկները հիվանդանոցում արձանագրել են մահ՝ սրտի նոպայից: Դալե Օենը աշխարհի չեմպիոն էր դարձել անցած տարի 100 մետր բրաս լողաոճում եւ ճանաչվել Նորվեգիայի 2011 թվականի լավագույն մարզիկ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: