
պարտավոր է ենթարկվել երեւանցիների կամքին եւ ոչ թե մեկ անձի էսթետիկ նախասիրություններին եւ դիրքորոշումներին՝ անկախ այդ մարդու ով լինելուց եւ նրա զբաղեցրած պաշտոնից, նման հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ ժողովրդի գերակա շահով»։ Այս դիրքորոշումն ինձ համար անհասկանալի է. եթե նպատակը հաջողության հասնելն էր եւ պուրակը պահպանելը, ապա այս բոլոր տվայտանքներն ու մեղադրանքներն են կեղծ ու թատերական։ Անգամ եթե ընդունենք, որ սա նախօրոք բեմականացված թատրոն էր, ապա կնշանակի, որ իշխանությունը ջանք է գործադրում հումանիստական դեմքով ներկայանալու համար։ Չի վախենում հանրության պահանջը կատարելու եւ հանրության ճնշումներին տեղի տալու գործելաոճից։ Կնշանակի՝ կարեւորում է հասարակության կարծիքն ու հատկապես ընտրությունների շեմին ամեն ինչ անում է նրա բարեհաճությունը նվաճելու համար։ Կնշանակի՝ հույսն ընտրակեղծիքները չեն։ Կնշանակի՝ փորձում է ազնիվ ճանապարհով ձեռք բերել մեր քվեն։ Այս պարագայում արժե ողջունել կատարվածը, այլ ոչ թե նսեմացնել ու դրա մեջ վատ բան տեսնել։
«Հրապարակ»


















































