Փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր ներկայացրեց Մաշտոցի այգում տեղակայված կրպակների հետագա ճակատագիրը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ապամոնտաժման աշխատանքները սկսվել են երեկվանից ու կավարտվեն սեղմ ժամկետներում. «Կրպակների ապամոնտաժումից հետո կսկսվի այդ հատվածի բարեկարգումը ՝ կանաչապատման, լուսավորման, ոռոգման աշխատանքները»: Փոխքաղաքապետն ասաց, որ քաղաքապետարանը որեւէ տնտեսվարողի շահի հետ գործ չունի.«Կենտրոն կանաչապատումը» տեղադրել էր քաղաքապետի հանձնարարականով նույն ընկերությունը ապամոնտաժում է, այլ որեւէ պարտք ու պահանջի խնդիր չի լինի»:
Դիտարկմանը, թե այգու կրպակների խնդիրը լուծվեց ոչ թե օրենքի շրջանակներում, այլ նախագահի հանձնարարականով, պարոն Արեյանը պատասխանեց. «Հանրապետության նախագահի հանձնարարականը քննարկման ենթակա չե, այս դեպքում ուներ օրենքի ուժն ու իրավասությունը առաջարկել համայնքի ղեկավարին վերանայել տեղադրվածությունը»: Ապամոնտաժվող կրպակները այլ վայր կտեղափոխվե՞ն հարցին էլ, պարոն Արեյանը պատասխանեց.«Ոչ, ոչ, ոչ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: