Ժամը 18-ին Մատենադարանի հարակից տարածքում մեկնարկելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական երեւանյան հանրահավաքը: Չնայած հորդառատ անձրեւին, Մաշտոցի պողոտայով դեպի Մատենադարան են շարժվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարբերանշանը կրող վերնաշապիկներով, ցուցապաստառներով ու դրոշներով երիտասարդների տարբեր խմբեր: Դատելով պաստառների մակագրություններից՝ տարբեր մարզերի ներկայացուցիչներ կան: Երիտասարդների երթը դեպի Մատենադարան խաթարել է մայրաքաղաքային տրանսպորտի գործունեությունը. Մաշտոցի պողոտայում խցանումներ են: Այս պահին մարդկանց բազմությունը հասնում է մինչեւ «Նաիրի» կինոթատրոն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: