
Հրանտ Բագրատյանը պատմեց իր տպավորությունները քարոզարշավից. «Մենք ճշտում էինք Սերժ Սարգսյանի ծրագրի կետերը կատարվա՞ծ են, թե՞ չէ, մարդ չգտանք հանրապետությունում, որոնց կյանքը այս հինգ տարվա մեջ լավացել էր: Մենաշնորհները ահավոր աստիճանի են, եթե վերանան Ֆլեշի Բարսեղի, Լֆիկի, Միկայի մենաշնորհները, ավտոմատ 110 հազար աշխատատեղ կստացվի: Մեր փորձերը ՀՀԿ-ին բերել վիճաբանության դաշտ՝ ձախողվեցին: Երեկ էլ մրթմրթում էին, թե ամսի 6-ից հետո կպատասխանեն, ինչի՞ եք ամսի վեցից հետո պատասխանում, հիմա պատասխանեք: Ես մայիսի վեցից հետո հույս ունեմ իրենց իշխանությունը չլինի: Երեկ վարչապետը սուտ ասեց արտագաղթի թվերի մասին: Մեր այցելությունների ընթացքում տեսանք մի շարք սասափելի երեւույթներ, տեսանք սրանց փիլիսոփաությունը` դուք պետք է աղքատ լինեք, որ 5-10 հազար դրամի համար իրանց ոտերը համբուրեք: Մի պահ հիշո՞ւմ եք, ասում էին՝ հետեւում Մոսկվան է, վերջ, էդ Մոսկվան էլ չկա, հետեւում Հայաստանն է»:
Հրանտ Բագրատյանը նաեւ նշեց, որ պատերազմի ժամաակ շատ բան չեն հասցրել կատարել, բայց կառուցել են «վերջին հաշվով 20 գործարան, Գյումրիի գուլպա-նասկեղենի գործարան, Սպիտակի վերելակների գործարանը, տրիկոտաժի ֆաբրիկան, թող Սերժ սարգսյանը գնա ստուգի… չափ ու սահման կա, լսեք, հո հեշը չէ՞ մեղադրել՝ մազութ եք գողացել»:
Իսկ ՀՀԿ-ի ժամանակ, ըստ Բագրատյանի կառուցվել է շաքարի գործարան, որ Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը պահպանվի, իրականում այդ գործարանը չի գործելու. «Ռուսներն ասում են՝ դաստալի, հերիք է, վերջացնենք այս պատմությունը, այդ տեսակը պիտի ավարտվի: Չվախենաք, մայիսի վեցից դրանց վերջը գալիս է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































