Aravot.am-ը Կրթության եւ գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ո՞ւմ օգտին կոչ կանի, որ քվեարկեն կրթության եւ գիտության ոլորտի ներկայացուցիչները: «Կոչ եմ անում մեր ոլորտի բոլոր աշխատողներին քվեարկել իրենց խղճի մտոք, չենթարկվել հարկադրանքի եւ ճնշումներին, եթե այդպիսիք կան եւ քվեարկել այն կուսակցության օգտին, որի իրականացրած քաղաքականության շրջանակներում կրթության ոլորտում կատարվեցին ավելի շատ բարեփոխումներ, եւ որը ներկայացրել է ամենալուրջ նախընտրական ծրագիրը՝ կրթության ոլորտի հետագա անելիքների հետ կապված»,-պատասխանեց նախարարը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: