Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր՝ Adidas մարզահագուստը

Մայիս 05,2012 13:21

Մեդիամաքս: Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել ֆուտբոլի ազգային հավաքականի նոր` Adidas ընկերության մարզահագուստի շնորհանդեսը:

Ներկայացնելով լրագրողներին հավաքականի նոր` կարմիր եւ սպիտակ գույնի մարզահագուստը՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանն ասել է, որ այն ընտրելիս հաշվի են առնվել ՀՀ ազգային դրոշի գույները:

«Տանը խաղալիս մեր ֆուտբոլիստները հանդես կգան կարմիր, իսկ դրսում՝ սպիտակ գույնի մարզահագուստով»,- հայտնել է Արմեն Մինասյանը:

Բացի մարզաշապիկներից, ազգային հավաքականի ֆուտբոլիստները հանդես կգան նաեւ Adidas մարզակոշիկներով, գնդակներով եւ այլ սպորտային պարագաներով:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով, նոր մարզահագուստը շատ գեղեցիկ է: «Հուսով եմ, որ այն հաջողություն կբերի մեր հավաքականին»,- ասել է նա: Հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը եւս գոհ էր նոր մարզահագուստից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031