
Ընտրակաշառքների մասին ահազանգեր ԿԸՀ-ն դեռ չի ստացել: Պարոն Մուկուչյանի խոսքերով, 4-5 տեղամասերից էլ լցոնումների ահազանգեր են ստացել, ինչը հերքել է ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը՝ պնդելով, որ այդ լուրը հերքել են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:
Պարոն Մուկուչյանը անդրադարձավ դրոշմակնիքի անհետացման հետ կապված ահազանգերին ու կրկին կոչ արեց թափահարել կնիքներն օգտագործելուց առաջ: Նա պարզաբանեց, որ այդ խոտանն արդեն վերացել է ու կնիքները փորձարկեց հենց տեղեկատվական կենտրոնում, որ ցույց տա, թե թափահարելուց հետո դրոշմված կնիքը չի անցնում, բայց եւ թափահարելու եւ ոչ թափահարելու դեպքում էլ կնիքներն անհետացան: «Այս նյութը պատրաստված է ոչ թե Հայաստանում, այլ օտարերկրյա կազմակերպության կողմից: Կնիքների հետ կապված խնդիրը տեղամասերում պայմանավորված է եղել նրանով, որ կնիքն օգտագործելուց առաջ չեն թափահարել: Այդ խնդիրը վերացել է, 8:30-ից հետո նման ահազանգեր չենք ստացել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































