Ընտրախախտումների դեմ պայքարի ՀՅԴ պատասխանատուներից Բագրատ Եսայանն «Առավոտին» հայտնեց. «Թիվ 24-34 ընտրատեղամասում (Մարտունու շրջան, Ծովինար գյուղ) թեկնածու Հակոբ Հակոբյանի կողմնակիցները եւ հարազատները տեղամասում կանգնած ստիպում են գյուղացիներին բաց քվեարկել, ցույց տալ քվեաթերթիկը, իսկ նրանց, ովքեր փորձում են քվեարկել ուրիշի օգտին, խոչընդոտում են քվեարկությանը: Հանձնաժողովի անդամները եւ իրավապահները որեւէ ձեւով չեն արձագանքում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: