Aravot.am-ի հարցին, թե հրապարակված ընտրախախտումներից որո՞նք են ԿԸՀ ստուգումների արդյունքում հաստատվել, հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Եղել են դեպքեր, երբ տեղամասային կենտրոնում գտնվում են 15-ից ավելի քաղաքացիներ, անմիջապես հրահանգվել է ու երթը կասեցվել է, եղել է դեպք, երբ ընտրողի հետ ընտրատեղամասում երկու հոգով են ցանկանում քվեարկել, բայց հանձնաժողովի անդամները կանխել են»:
Պարոն Մուկուչյանից հետաքրքրվեցինք՝ ԿԸՀ-ն արձագանքե՞լ է ուրիշ անձանց փոխարեն քվեարկության դեպքերին. հիշեցնենք, որ կա տեղեկատվություն, որ տեղամասերից մեկում քաղաքացին պարզել էր, որ իր փոխարեն արդեն քվեարկել են, պարոն Մուկուչյանն ասաց, որ նման տեղեկատվություն նույնիսկ լրատվական կայքերում չկա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: