Այսօր միասնական շտաբում Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ վերջապես հիմնադիր կուսակցությունների առաջնորդները կարձանագրեն միասնական շտաբի կայացման փաստը եւ իրենց ծանրակշիռ աջակցությունը շտաբի գործունեությանը կվավերացնեն: Տեր-Պետրոսյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի եւ Գագիկ Ծառուկյանի այցը շտաբ տպավորություն էր թողել, որ նրանք ստորագրելու են միասնական շտաբի փաստաթղթի տակ՝ «Ժառանգության» մեղադրանքներին ի պատասխան: Գագիկ Ծառուկյանի եւ Հմայակ Հովհաննիսյանի խոսքերից պարզ չէր՝ նրանք վավերացնում են միասնական շտաբի գործունեությունը բանավո՞ր, թե՞ ստորագրությամբ:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այս առնչությամբ մեր զրույցում վստահեցրեց, որ «Ժառանգության» այդ պահանջն ի սկզբանե անհեթեթ էր. «Ոչ ոք չպետք է այլեւս ոչինչ ստորագրի: Կուսակցությունների առաջնորդների ներկայությունն ու հավաստիացումները, որ իրենք համաձայն են շտաբի գործունեությանը, բավարար չէ՞ն»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: