
Ռուբեն Հախվերդյանն ամենից շատ նոր խորհրդարանում չէր ցանկանա տեսնել Հանրապետական կուսակցությանը. «Սա հարմարվողական կուսակցություն է, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք համբուրվեց ՀՀՇ-ի հետ ու դարձան ամուսիններ, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք էլ՝ նրանց են կողմ: Նրանք վահան են սարքում Գարեգին Նժդեհին, մինչդեռ եթե Նժդեհը ողջ լիներ, նրանցից որեւէ մեկին կենդանի չէր թողնի, նրանցից այսօր լեշի հոտ է գալիս»:
Պարոն Հախվերդյանը նոր խորհրդարանում էլ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավող քաղաքական ուժերի քիչ է տեսնում. «Նրանք քաշել են ժողովրդի արյունը ու տզրուկի նման շարունակելու են, որովհետեւ, իսկապես, ժողովրդով մտահոգված պատգամավորները քիչ են, որոնք ԱԺ են գնում ինչ-որ բան փոխելու: Բոլորս էլ գիտենք ինչի համար են ընտրություններից առաջ գլուխ ջարդում, կեղծում ու ամեն ինչի գնով հասնում իրենց ուզածին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
















































