Մայիսի 8-ին ժամը 12-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ հեռարձակվող «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի երրորդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը եւ ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը: Քննարկման թեման՝ ԱԺ մայիսի 6-ին կայացած ընտրությունն է:
Նրանց հարցեր կարող եք ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: