Aravot.am-ը ՀՖՖ նախագահ, ՀՀԿ պատգամավոր ընտրված Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ եք կարծում ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ այս անգամ կոալիցիա կկազմի՞: Պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Ցանկալի չի, բայց չեմ իմանում, դեռ հայտնի չի: Մենք նրա կարիքը չունենք: Հանրապետականը կոալիցիայի կարիք չունի: Եթե շատ խնդրի, միգուցե թույլ տանք: Եթե շատ խնդրեն, աղաչեն, որ տվեք մեզ շանս` արդարացնենք մեզ` կարող է: Բայց չգիտեմ դեռ` Հանրապետականները թույլ կտա՞ն»:
Գնահատելով ընտրությունները եւ մեկնաբանելով ՀԱԿ-ի բողոքները, որ ՀՀԿ-ն ընտրակաշառքով է անցել` պարոն Հայրապետյանն ասաց. «Բա ՀԱԿ-ը ի՞նչ պետք է ասի, ՀԱԿ-ը, Լեւոն Տեր-Պետրոսյանը 7 երգ գիտի, 7-ն էլ արջի ու տանձի մասին»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: