
53 հազար անվավեր քվեաթերթիկները, Արամ Մանուկյանի բացատրելով, եղել են Հանրապետականների կազմակերպած կարուսելի արդյունքը, ՀՀԿ-ի նշումով տվել են, մարդիկ իրենց կողմից մի նմուշ են արել, որ անվավեր համարվի, ուրիշ կերպ դա չի բացատրվում: Արամ Մանուկյանը նաեւ նշեց, որ մարզերի բնակիչների 50 տոկոսը ուղեկցողով է եկել. «Կամ գյուղի բնակչության կեսը տեսողություն չունի կամ լեզու չունի, այսպես են իրենց թվերը ապահովել, բայց մեկ է՝ իրենց անգրագիտությունը զռռում էր: Դիտորդը վստահված անձից չէին ջոկում, միջազգային դիտորդը տեղամասում հարցնում է ո՞վ ես, ասում են՝ ՀՀԿ-ի դիտորդը՝ չիմանալով, որ կուսակցությունը դիտորդ չի ունենում»:
Նաեւ խոսվեց այն մասին, որ պետք է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար: Որպես հիմք նշվեց հետեւյալը` գյուղապետերը իրենց սենյակում փոսղ են բաժանել, մարդկանց ուղարկել են քվեարկությունների, անձնագրերի վրա դրոշմակնիքների թանաքը արագ օքսիդանում էր, վստահված անձանց են ծեծել, փող են բաժանել եւ այլն… «Մենք ունենք փաստեր, որ ամենալկտի, ամենաբաց ձեւով ընտրակաշառք են բաժանել, երբեք չի եղել այդպիսի բան»,-ասաց Արամ Մանուկյանը:
Առայժմ ՍԴ դիմումը ձեւակերպված չէ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































