
Aravot.am-ի հետ զրույցում Շ. Պետրոսյանը, անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե ՀԱԿ-ի հանրահավաքը սկսվեց ՀՀԿ- ի զինանշանով դրոշների ու կուսակցության պաշտոնյաների լուսանկարների այրմամբ, կարծիք հայտնեց, որ դա առնվազն ոչ կոռեկտ պահվածք էր. «Դա՞ է քայլը… Նեգատիվով հարց չես լուծի, նրանք նեգատիվ են լցնում, բայց ատելությունը հայը հայի մեջ լցնելով՝ երկիր չեն կառուցի, ուրախացել էի՝ ՀԱԿ-ից մարդ է անցել Ազգային ժողովի՝ բանավեճի, բայց ա՞յդ մակարդակով, դրոշ վառելո՞վ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի: Իրենք իրենց ամբիցիաներին հագուրդ տալո՞ւ, թե՞ ժողովրդին ծառայելու համար են գալիս: Անընդհատ ասում են, թե՝ կրթված են ու դաստիարակված, է՞դ է…»:
Երգչուհուն հատկապես զայրացրել է հանրահավաքում Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, թե «անպարկեշտ մարդուն բերել ենք դարձրել պրեզիդենտ»: «Ղալաթ են արել, իրենցից ով էլ լիներ նախագահ, նույն բանն էին ասելու: Սերժ Սարգսյանն ապրում է հայի խնդիրներով, ինքը ժառանգություն ստացավ, որից պետք է մաքրվել»:
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքների բողոքարկման համար Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի երեկվա հայտարարությանը, Շ. Պետրոսյանն ասաց, որ լուրջ չի վերաբերվում. «Ընդդիմությունը միշտ է բողոքարկում, որ լավ բան էլ է լինում, բողոքարկում են»:
Կարդացեք նաև
Հարցազրույցի ամբողջական տարբերակը լսեք ձայնագրությունների մեջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































