
Տիկին Պետրոսյանը նաեւ միաժամանակ փաստում է՝ հայերը հիվանդացել են, որովհետեւ մարդկանց ըստ ծննդավայրերի են բաժանում. «Ռոբերտ Քոչարյանին չե՛ն սիրում, Սերժ Սարգսյանին չե՛ն սիրում: Դա արդարացում չէ, որ կրակելու պես ասեն՝ ղարաբաղցի է եւ վերջ: Դա համարում են աններելի բան ու հիվանդություն, որից եթե չկարողանանք ազատվել՝ այդ բացիլը ուղղակի կքայքայի մեր ազգը: Մենք անընդհատ սիրում ենք բառերի հետ խաղալ, բայց մոռանում ենք , որ ծննդավայրն ու հայրենիքը տարբեր բաներ են»:
Ալվարդ Պետրոսյանն այսօր ունի տոնի զգացողություն եւ շատ հպարտ է. «Ես երջանիկ եմ այսօր: Հենց նոր նայում էի հայելու մեջ, տեսնում այտուցված դեմքս, հոգնած աչքերս, ու հիշում էի ինձ 20 տարի առաջ, երբ երիտասարդ կին էի, ու գուցե այն ժամանակ այնքան էլ լավ չէի գիտակցում, որ իմ ամբողջ կյանքի ու մեր զավակների աչքերին նայելու արդարացումը հենց այս օրն է լինելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև



















































Ես բարձր եմ գնահատում Ալվարդ Պետրոսյան գրողին: Բայց որպես քաղաքական գործիչ նա իշխանության թևի հետ է՝ հետևաբար ոչ ժողովրդի հետ: