«Այսօր մենք ունենք եզակի հնարավորություն ստեղծել հզոր գաղափարական կոալիցիա, որը կունենա հզոր ընդդիմություն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։ Նա գտնում է, որ ցանկացած երկրի փոփոխությունների եւ առաջընթացի գրավականը ուժեղ ընդդիմությունն է։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կոալիցիաները ինքնանպատակ չի համարում, բայց իրենց որդեգրած քաղաքական սկզբունքը ընդունում է, այն է, «որքան քաղաքական ուժերը համաձայնեցված գործեն, այնքան կայունությունն ապահովված կլինի եւ այնքան էլ շատ ձայներ հավաքած քաղաքական ուժերը կկարողանան ընտրողներին տված խոսոտումներն իրականացնել»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: