32-ամյա բրիտանուհի Քլեր Լոմասը, որի ստորին վերջույթները պարալիզված են, 36 հազար մասնակիցների հետ մեկնարկելով Լոնդոնի ավանդական մարաթոնյան մրցավազքում՝ եզրագիծը հատել 16 օր հետո:
Համարձակ մարզուհուն Բուքինգհեմյան պալատի մոտ դիմավորել են արքայական պալատի հեծյալների պատվո խումբը եւ հարյուրավոր մարզասերներ: 42 կիլոմետր 195 մետր մրցատարածության ողջ ընթացքում հաշմանդամ մարզուհուն ուղեկցել են ամուսինը՝ Դենը, 13-ամյա դուստրը՝ Մեյզին, ինչպես նաեւ բարեգործական կազմակերպությունների աջակցման խմբերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: