
Ա. Ամարյանի ասելով, «Խորանը» կազմավորվել է Իսպանիայի հայ համայնքի կողմից՝ 2004թ-ին, իսկ 2009-ին՝ ՀՀ-ում գաղտնի գրանցվել որպես կրոնական կառույց, այն պատկանում է խարիզմատիկ եկեղեցու գաղափարախոսությանը. «Համարում է, որ ինքն է միակ ճշմարիտ եկեղեցին, մնացածները սուտ են՝ այդ թվում եւ Հայ առաքելականը: Գործունեության նպատակը փողն է եւ իշխանությունը: Անդամներին ենթարկում են «վերբովկայի»՝ ինչը նման է հոգեորսությանը. կախվածության մեջ են գցում եւ ստիպում անգիտակցաբար անել այն, ինչ իրենք են ուզում»,-հայտնեց Ամարյանը եւ հավելեց, որ 2-7 տարի է պահանջվում՝ տուժածին զոմբիացված վիճակից հանելու համար: Փորձագետը տեղեկացրեց նաեւ, որ «Խորանի» անդամները Վալենսիայում զբաղվում են գողությամբ՝ անհայտ ծագման ապրանքները բարեգործության անվան տակ ուղարկում Հայաստան:
Սեւակ Հովհանիսյանին վերջերս զանգահարել էր «Խորանի» առաջնորդի՝ Հրաչյա Խաչատրյանի կինը եւ ուրախությամբ ակնարկել իրենց տեսահոլովակների բարձր դիտելիության մասին. «Մեր բողոքի ցույցից հետո ինձ սպառնացել են, թե մեղմ ասած, ինձ մայրուղի կհանեն, կաշառք են առաջարկել: Ցույցից հետո արտգործ նախարարությունից արձագանք չկա, բացի այդ՝ բաց նամակ էինք հղել ոստիկանապետին, որից նույնպես պատասխան չեղավ»,-ասաց Սեւակը եւ հայտարարեց, թե «Խորանի» անդամ Ռուդիկ Հարությունյանն, օրինակ, ոսկու շուկայում վաճառում է Վալենսիայի անդամներից խաբեությամբ վերցրած ոսկին:
Իսկ հոգեբանի խոսքով՝ աղանդների առաջնորդները կիրառում են հոգեւորսության մեթոդներ՝ թաքնված հիպնոսի եւ մանիպուլյացիայի ենթարկում զոհին. «Կայուն հոգեկան աշխարհ եւ սկզբունքներ ունեցող մարդը չի դառնա աղանդավոր: Նման քայլի են դիմում ընտանեկան, սոցիալական եւ հոգեբանական խնդիրներ ունեցողները: Ծնողի խնդիրն է՝ կապ պահպանել երեխայի հետ, որովհետեւ, ո՞վ կհրաժարվի օգնությունից, երբ գալիս են, դուռդ ծեծում եւ ասում՝ ես քո փրկիչն եմ»:.-ասաց Լ. Ադիբեկյանը: Նա հավելեց, որ ըստ որոշ հետազոտությունների արդյունքների՝ մարդկանց 30 տոկոսը դեմ չէ քրիստոնեական աղանդներին, այլ աղանդներին դեմ է 6 տոկոսը, իսկ 64 տոկոսը թքած ունի խնդրի վրա:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































