Մայիսի 11-ին ժամը 12-ին Aravot.am կայքում ցուցադրվելու է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ հեռարձակվող «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի չորրորդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը եւ մեդիա փորձագետ, Iditord.org հարթակի համակարգող Սամվել Մարտիրոսյանը: Թեման՝ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր քաղաքական զարգացումներն են:
Նրանց հարցեր կարող եք ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: