
«Գյումրու քաղաքապետը, որը հանդիսանում է Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավարը, աշխատեց շատ վատ, և այս փուչիկը, որ ներկայացվում էր, թե Հանրապետականը մեր մարզում շատ ուժեղ է, փաստացի պատռվեց և սրանով երևաց , որ հանրապետականները այստեղ ռեալ ձայն չունեն: Ընտրակաշառքը եղել է և այս կողմից և այն կողմից, ինչը վկայում են մեր նկարահանումները, բայց ես ունեմ որոշակի տեղեկություններ, որ Հանրապետականի ընտրակաշառքը ամբողջ ծավալով չի հասել տեղ, չի հասել հասեցատիրոջը»:
Aravot.am-ը նորից ճշտեց, ուզում եք ասել, որ յուրացրե՞լ են կուսակցության փողերը, պարոն Խաչատրյանն ասաց. «Ես ունեմ էդպիսի տեղեկություններ, և ես հիմա խոսում եմ Հանրապետական կուսակցության մասին, և էս պարագայում ԲՀԿ-ի մեծամասնական թեկնածուների համար աշխատող մարդիկ այսպես ասած կռվում էին մինչև վերջ, իսկ Հանրապետականը լավ չաշխատեց, շատ թույլ աշխատեց, չգիտեմ դա ինչով է պայմավորված , սա արդեն Հանրապետականի ներքին խոհանոցն է, իրանք իրար մեջ պետք է հարցը որոշեն »:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև


















































