
Եթե ձեւակերպենք առաջիկա նախագահական ընտրությունների գլխավոր հարցը, ապա այն կհնչի այսպես. արդյո՞ք մենք կարողանալու ենք ձերբազատվել ՀՀ նախկին ու ներկա նախագահների մրցապայքարից, թե՞ կրկին պայքարը ծավալվելու է Լեւոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակի միջեւ։
Հետաքրքիր հոգեբանություն ունի մեր քաղաքական դաշտը. այնքան պահպանողական է, որ նախագահի աթոռին որեւէ նոր անձի չի պատկերացնում, եւ նախագահի ընտրությունը վերածվում է կարուսելի։ Ժամանակին հենց այդ մտածողությունն էր պատճառը, որ սովետական ղեկավարներից մեկին՝ Կարեն Դեմիրճյանին, վերադարձրին մեծ քաղաքականություն։ Այդ մտածողությունն է պատճառը, որ կուսակցությունների նախագահների պաշտոնն էլ է ժառանգաբար անցնում՝ քաղաքական գործիչների որդիներին ու հարազատներին։ Ի վերջո, դա է պատճառը, որ նոր սերունդ մեզանում չի աճում՝ 20 տարի շարունակ նույն դեմքերն են, որոնք պաշտոններ ու կարգավիճակ են փոխում, բայց ասպարեզից չեն հեռանում։ Մինչդեռ աշխարհն այլ կերպ է ապրում. Ֆրանսիայի նման հզոր երկրի նախագահը կարող է խաղաղ ու զվարթ հրաժեշտ տալ իր պաշտոնին եւ շնորհավորել իր մրցակցի հաղթանակը։ Նրա համար կյանքը չի ավարտվել, գուցե նոր է սկսվում։ Իսկ մեր գործիչները պաշտոնի հետ թողնում են նաեւ իրենց մի մասը եւ անընդհատ փորձում են վերադառնալ՝ ամբողջական լինելու համար։
«Հրապարակ»
Կարդացեք նաև


















































