
Սպասեցի մինչև 14.00 ոչ ոք չեկավ, սակայն ես խորհրդակցեցի և որոշեցինք նկարել մեքենայի ընթացիկ վիճակը, ֆոտո-վիդեո և պահել մեր ալիբին: Ես նկարահանումը տեղադրեցի համակարգիչների մեջ և ՖԲ ցանցում առայժմ միայն իմ դիտման համար, որտեղից երևում է մեքենայի մաքուր և չվնասված լինելը, զանգի պահին:
Ես զանգահարեցի իրենց, ասացին, որ այլ մեքենա է գտնվել և զննում են այդ մեքենան և ես ազատ կարող եմ գնալ մեքենայով ուր ցանկանամ:
Մեքենայով դուրս եկա խանութ, կայանեցի մայթեզրին:
Խանութից դուրս գալուց մոտեցան 3 քաղաքացիական մարդիկ, որոնք հարցրեցին անուն ազգանունս և իրենց մեքենայով տարան քրեական վարչություն:
Այնտեղ ինձ ասացին, որ վրաերթի հարց է և պետք է զննեն մեքենան:
Ես ասացի որ զննելու բան չկա, քանի որ նկարները և վիդեոն արդեն կան, և համակարգչում և ֆեյսբուքում:
Նրանք ասացին, որ մտնեմ ՖԲ և ցույց տամ դրանք:
Սակայն ՖԲ-ում նրանք սկսեցին կարդալ ստատուսներս, որոնցով ամենևին հիացած չէին և ինձ քաղաքացիական կոչեր անելու մեջ մեղադրեցին, որին ես պատասխանեցի, որ եթե ուզում եք 301 հոդվածով քրեական գործ հարուցեք:
Ես ասացի, որ այս ամենը դիտարկում եմ որպես քաղաքական հետապնդում կապված Մաշտոցի պուրակի և ընտրություներին վստահված անձ լինելու և բազմաթիվ խախտումներ արձանագրելու մեջ և պահանջում եմ փաստաբանի ներկայությունը:
Ոչ մի հարցի պատասխանել ես հրաժարվել եմ, և չեմ ստորագրել:
Փաստաբանի ներկայությամբ նրանք զննել են տան համակարգչիս մեջ եղած մեքենայի նկարները»:
Կարդացեք նաև
Ոստիկանությունն այս կապակցությամբ տարածել է հետեւյալ հաղորդումը. «Հայտնվում է, որ 10.05.2012 թ. համացանցում տեղեկություններ են տարածվել, որ «facebook» սոցիալական կայքի օգտատեր Արթուր Աշոտի Ղազարյանի նկատմամբ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել վերջինիս կողմից իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար:
ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արթուր Աշոտի Ղազարյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել և նման դեպքով հետաքննություն չի իրականացվում»:


















































