Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղական դիտորդական առաքելություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում, արձանագրել է մի շարք ընտրախախտումներ: Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մասնավորապես նշեց , որ այդ տարածքում ավելացել էր տարբեր հասցեներում գրանցվածների թիվը, որոնք աշխատում են Հայաստանի տարբեր շրջաններում գործող «SAS» սուպերմարկետում: «SAS»-ի աշխատակիցները քվեարկել են մասնավորապես այն հատվածում, որտեղ առաջադրված թեկնածուների թվում էր արդեն իսկ հաղթած թեկնածու, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը՝ « SAS -ի Արտակը»:
Իշխանյանը, Aravot.am-ի դիտարկմանն ի պատասխան, հաստատեց, որ այդ տարածքի ամենամեծ կեղծարարը փաստորեն «ՍԱՍ-ի Արտակն էր»: Իսկ թե որտե՞ղից է ձեռք բերվել տեղեկատվությունը՝ «SAS»-ի աշխատակիցների գրանցումների մասին, Իշխանյանը հայտնեց. «Մեր դիտորդներն են հավաքել այդ տվյալները»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: