Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Մեր քայլերը որեւէ քաղաքական ուժի հետ համաձայնեցված չեն» (Տեսանյութ)

Մայիս 11,2012 15:15

«Մենք քննարկումներ ունեցել ենք մինչեւ համամասնական ցուցակների կազմումը եւ այսպիսի զարգացումները կանխատեսելի էին»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ կիսո՞ւմ է Արամ Սարգսյանի՝ մանդատը վայր դնելու մասին որոշումը եւ ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ-ի հետ «հարաբերությունները խզելու» հեռանկարին, ասաց «Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Մեր զրուցակիցը չբացառեց, որ կուսակցության քաղխորհուրդը կընդունի ՀԱԿ-ից դուրս գալու որոշում:

Արտակ Զեյնալյանը չհամաձայնեց դիտարկմանը, որ «Հանրապետության» եւ ՀԱԿ-ի հարաբերությունները սրվեցին հատկապես ընտրացուցակների կազմման փուլում, երբ կուսակցության շատ ներկայացուցիչներ կամ ընդհանրապես անտեսվեցին, կամ իրենց ուրույն տեղը չզբաղեցրեցին ՀԱԿ համամասնական եւ մեծամասնական ցուցակներում: Իսկ թե հետագայում հատկապես ո՞ր ուժերի հետ կհամագործակցի «Հանրապետությունը», Արտակ Զեյնալյանը նույնպես անուններ չհրապարակեց: Միայն, ի պատասխան մեր հարցի՝ հստակեցրեց, որ որեւէ քաղաքական ուժի հետ այս պահին բանակցությունների մեջ չեն եւ որեւէ քաղաքական ուժի հետ «Հանրապետության» այս քայլը համաձայնեցված չի:

Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031