
Նրա խոսքերով, իրենց մշտադիտարկման արդյունքում, բացի «Կենտրոն» հեռուստաընկերությունից , այլ հեռուստաընկերությունների կողմից օրենքի ակնհայտ խախտում չեն արձանագրել:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսդրությունը խախտելու ու կուսակցություններին ոչ հավասարաչափ լուսաբանելու «Կենտրոնի» նկատմամբ ՀՌԱՀ-ի 2-րդ վարչական վարույթին, պարոն Նավասարդյանը լրացուցիչ պատիժ կիրառելու իրավական հիմքեր չի տեսնում .«Օրենքը հստակ չի սահմանում՝ որն է հավասարակշիռը, որն է անհավասարակշիռը: Իսկ մեր մշտադիտարկման արդյունքներով, գրեթե բոլոր հեռուստաընկերություններում այս կամ այն չափով անհավասարաչափություն կար: Օրենքի այդ կետի կիրառումը միայն այն դեպքում ընդունելի կլիներ, եթե զուգահեռաբար լինեին ապացույցներ, որ հեռուստաընկերությունը հավասար պայմաններ չի ստեղծել կուսակցությունների ու թեկնածուների համար: Բայց եթե այսպիսի ապացույցներ չլինեն՝ պատիժների կիրառումն անընդունելի է ու միայն կվկայի, որ ՀՌԱՀ-ի կողմից քաղաքական հողի վրա ընտրանքային մոտեցում կա տարբեր լրատվամիջոցների նկատմամբ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































