Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների մեսիջը ԲՀԿ-ին. «Պարոն Ծառուկյան, լավ կլինի, ընտանիք վերադառնաս»

Մայիս 11,2012 17:45

«Կենտրոն» հեռուստաընկերությանը հակաքարոզչություն անելու համար 1 միլիոն դրամով տուգանելու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը, «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահի համար Հայաստանում ուղիղ եթերը սահմանափակելուն միտված որոշում էր: «Սրանով ՀՌԱՀ-ը ամբողջ աշխարհին հասկացնել է տալիս, որ Հայաստանում ուղիղ եթեր հեռարձակելը հղի է լրջագույն ռիսկերով: ՀՌԱՀ-ը պետք է օրենքում փոփոխություն անել տա , որ ուղիղ եթեր հեռարձակել չի կարելի, որովհետեւ այս դեպքում հեռուստառադիոընկերությունն օժտված չէ խմբագրական միջամտության հնարավորությունից, հեռուստաընկերությունը խմբագրական առաքելություն ունի այն նյութերի վրա, որոնք ինքն է արտադրելու: Կոնկրետ այս դեպքում հեռուստաընկերությունը տեխնիկական խողովակի դեր է կատարել, ու եթե ՀՌԱՀ-ը գտնում է, որ ինչ-որ մեկը քարոզչություն է արել, նախ եւ առաջ քարոզչության աղբյուրի հետ հարցերը պետք է պարզեր»,- Aravot.am-ին ասաց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Նրա համոզմամբ, ՀՌԱՀ-ի որոշումը արտահայտում է իշխանությունների մտավախությունը, որ առաջիկա նախագահական ընտրություններում այս հեռուստաընկերությունը կարող է իրենց չենթարկվել. «Ու միակ երկնային թեկնածուին կարող է չպաշտպանել կամ պաշտպանել այլ թեկնածուի, սա ՀՌԱՀ-ին ոչ մի կերպ չի բավարարում»:

Պարոն Բարսեղյանի համար «Կենտրոնին» տուգանելու որոշումը քաղաքական միտում ունի. . «ՀՌԱՀ-ը բազմաթիվ հնարավորություններ ուներ 2008-ին լրատվամիջոցներին օրենսդրության խախտումների համար կարգի հրավիրել, գովազդային օրենսդրության հետ կապված բազմաթիվ բողոքներ ենք ուղղել,եթե անզեն աչքով նստեն հեռուստաեթերը հսկեն, օրական հանգիստ 3 հիմք կգտնեն հեռուստաընկերություններին կարգի հրավիրելու, բայց չեն անում, պարոն Ամալյանը սկզբունքորեն նստած է խոսքի ազատությունը սահմանափակելու գործի վրա»:

«Կենտրոնի» նկատմամբ ՀՌԱՀ-ի վարչական վարույթ սկսելու որոշումն էլ , պարոն Բարսեղյանի համար, հատուկ մեսիջ ունի. «Ուզում են ասել՝ պարոն Ծառուկյան լավ կլինի ընտանիք վերադառնաս կամ էլ զրկելու ենք հեռուստատեսությունից, կամ էլ՝ վաճառի, պրծի: Այդ հեռուստաալիքը կոնկրետ մարդու փեսայի ձեռքում չէ, այդ էլ մտնի կոնկրետ մարդու փեսայի ձեռքի տակ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031