Արդեն քսան տարի է՝ քվեարկությունից առաջ լսում եմ ընդդիմադիրների հավաստիացումները, թե ինչ միջոցներ են իրենք ձեռնարկելու ընտրակեղծիքների դեմ, ինչպես են պահելու ձայները, ինչպես են տեր կանգնելու ընտրողների քվեին: Իսկ քվեարկությունից հետո փաստորեն խոստովանում են սեփական անզորությունը եւ անկարողությունը՝ պնդելով, թե ձայները կեղծվել են զանգվածայնորեն:
Արդեն քսան տարի է՝ քվեարկությունից առաջ լսում եմ իշխանավորների հավաստիացումները միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամության վերաբերյալ, միշտ հատուկ աշխատանքային հատուկ խմբեր են ստեղծվում՝ ընտրախախտումներին հետեւելու համար: Սակայն քվեարկությունից հետո իրավախախտների նկատմամբ, ըստ էության, պատժամիջոցներ չեն կիրառվում՝ գործերը կարճվում են եւ այլն:
«Ինչ որ մի բան սխալ է,- արտասվելով ասում էր «Գտնված երազ» սքանչելի մուլտֆիլմի հերոսը՝ ծերուկը:- Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում: Եվ ես հոգնել եմ»: Ոնց եմ հիմա իրեն հասկանում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: