 Ապրիլի 11-ին «Առավոտը»  «Փամփերսների համար համար ստիպված ծախել է իրենց կովը» հրապարակման մեջ ներկայացրեց   Տավուշի մարզի Չորաթանի բնակիչ Օգսեն Սահակյանի խնդիրը: Ցավոք, մեր հրապարակումից հետո էլ  խնդիրը չլուծվեց: Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը հայտնեց, որ մայիսի 11-ի երեկոյան  29-ամյա Օգսեն Սահակյանը մահացել է:  2009թ. Օգսենն  արտագնա աշխատանքի է մեկնել Վոլգոգրադ, աշխատել մի չորաթանցու  խանութում:  2011թ. փետրվարին նա  խաթարված առողջությամբ վերադարձել  է Հայաստան: Բժիշկները ենթադրում են, որ Օգսենը Ռուսաստանում ենթարկվել է հոգեմետ դեղի մեծ դոզայի ազդեցության:  Նրա հայրը՝ 52-ամյա  ազատամարտիկ Վարդան Սահակյանը որդուն  անգործունակ ճանաչելու հայցով  դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: 2012թ. փետրվարի 24-ին դատավոր Արման Կուրեխյանը վճռել է  Օգսեն Սահակյանի  հոգեկան վիճակը  պարզելու համար նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն: Այդ փորձաքննությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովը, որը գործում է Երեւանի Նորք –Մարաշի Հովսեփյան 2ա հասցեում: Փորձաքննությունը  նշանակվել է բավական ուշ՝ մայիսի 10-ին:  Ադրբեջանի հետ սահմանի եզրին ապրող, սոցիալապես խիստ կարիքավոր, սակայն ընտանեկան նպաստ չստացող  Սահակյաններն այդ հանձնաժողովին խնդրել են Օգսենի փորձաքննության ժամկետն ավելի շուտ նշանակել, սակայն նրանց խնդրանքները հաշվի չեն առնվել:

-Մայիսի 10-ին Օգսենին տարել են Երեւան, նա մեքենայից չի կարողացել իջնել, հենց մեքենայի մեջ հանձնաժողովի անդամները նրան նայել են,-ասաց Չորաթանի գյուղապետը:
Մայիսի 13-ին կկայանա Օգսեն Սահակյանի թաղումը: Ընտանիքը հոգեհացի, նրա գերեզմանի կառուցապատման համար փող չունի, քանի որ իր ունեցածը ծախսել է ավելի քան մեկ տարի Օգսենի համար թանկ դեղեր գնելու համար: Այդ նպատակով Սահակյանները վաճառել են նաեւ իրենց կովը:
-Եթե մինչ օրս Օգսենը հաշմանդամության թոշակ ստացած լիներ, այդ գումարները ընտանիքին որոշ աջակցություն կլինեին,-ասաց գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:
Կարդացեք նաև
Ոսկան Սարգսյան