Գվատեմալայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մրցահարթակ է մտնելու 69 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը:
Հայ ծանրորդի 17 տարին էլ դեռ չի լրացել եւ նա տարիքով ամենակրտսերն է այս քաշային կարգի «A» խմբում հանդես եկող 13 մասնակիցների մեջ: Չնայած դրան, հայ մարզասերներն Անդրանիկից հաջող մրցելույթներ են ակնկալում, որոնց մասին կտեղեկանանք ուշ, քանի որ պայքարն սկսվում է տեղի ժամանակով 20:00-ին, իսկ Հայաստանի եւ Գվատեմալայի միջեւ ժամային տարբերությունը շատ մեծ է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: