Ինչպես արդեն հաղորդել ենք, ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանը մայիսի 12-ին ժամը 23:00-ի սահմաններում ծեծի է ենթարկվել Երևանում մի խումբ անձանց կողմից, որոնց թվում եղել է Կոտայքի մարզի քննության օրինականության վերահսկողության տեսչության դատախազ Մովսես Մանրիկյանը:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այդ միջադեպի վերաբերյալ նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: