
Պարոն Սադոյանը կարծում է, որ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոչ թե դերակատար էր, այլ մասնակից: Ա. Սադոյանը նկատում է, որ տարեցտարի խորհրդարանում պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից անկում է նկատվում: Այս խորհրդարանում քաղաքական գործիչը մեծ սպասելիքներ ունի «Ժառանգությունից» և «Ազատ դեմոկրատներից»: Դառնալով ՀԱԿ-ին Ա. Սադոյանն ասաց. «Այդ մարդը, որն այսօր ամեն օր խոսքեր է ասում, ով Հայաստանի տնտեսության խափանողներից մեկն է, հիմա գեղեցիկ ելույթներ է ունենում, բայց մարդիկ հիշում են ամեն ինչ»:
Իսկ նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանել-չպաշտպանելու վերաբերյալ հարցին Ա. Սադոյանը պատասխանեց. «Ես խնդիր չունեմ Սերժ Սարգսյանին պաշտպանելու- չպաշտպանելու առումով: Եթե մասնակցեմ, կպաշտպանեմ ինձ:»
Իսկ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու կապակցությամբ էլ պարոն Սադոյանը նորից հիշատակեց «գեղեցիկ կուտ ուտելու PR պատմությունը» և զարմացավ, որ այսքանից հետո դեռ այդ հարցը տրվում է:
Կարդացեք նաև
Ա. Սադոյանը կարծում է, որ ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը կոալիցիա կազմեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































