
***
Մայիսի 12-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել 25-ամյա Հայկ Խաչատրյանին, որը մայիսի 12-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Հ. Խաչատրյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
***
Մայիսի 12-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության ծառայողները Վրաստանից ՀՀ են տեղափոխել 35-ամյա Արմեն Գասպարյանին, որը ս/թ հունվարի 7-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և խուլիգանության մեղադրանքով: Արմեն Գասպարյանը կալանավորված է:
ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրից


















































