Թուրքիայի առաջնության «Գալաթասարայ»-«Ֆեներբախչե» հանդիպումը, որում որոշվելու էր երկրի չեմպիոնը, ավարտվել է զրոյական ոչ-ոքի արդյունքով, ինչը ձեռնտու էր «Գալաթասարային»:
«Ֆեներբախչեի»՝ խաղի ելքից դժգոհ երկրպագուները, պոկելով պլաստմասսայե աթոռները, ներխուժել են խաղադաշտ եւ իսկական ջարդ կազմակերպել: Մահակներով զինված ոստիկաններն, ի վերջո, հարկադրված են եղել արցունքաբեր գազ բաց թողնել: Ձերբակալվել է «Ֆեներբախչեի» 47 երկրպագու: Սակայն լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ իրարանցման ժամանակ անհայտ մեկը դանակահարել է «Գալաթասարայի» դրոշով մի երկրպագուի, որը տեղափոխվել է հիվանդանոց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: