
Փորձագետի խոսքով` Ադրբեջանը փորձում է սոցիալ-տնտեսական խնդիրներից առաջացած հանրային դժգոհությունն ուղղել Արցախյան հարցի վրա. «Մատնանշում են այն գաղափարը, թե «հանձնեք Արցախը եւ ապրեք խաղաղ»: Պրիմիտիվ դիրքորոշում կթվա, բայց Ադրբեջանը լավ օգտագործում է դա` մեր ժողովրդին հոգեբանորեն ենթարկելով իր քարոզչությանը: Արցախը մեր համար խաղաղության միակ երաշխիքն է, այնպես որ` հակառակորդը պետք է զսպի իր ագրեսիան եւ ամբիցիաները»:
Անդրադառնալով արցախյան զորահանդեսին` Դավիթ Ջամալյանը խոսեց Արցախի պաշտպանության բանակի մի շարք առանձնահատկություններից. այն կարողանում է պասիվ պաշտպանվողի կարգավիճակից դուրս գալ եւ հիմնական գործողությունները տեղափոխել թշնամու դաշտ: Փորձագետը նշեց, որ բանակաշինության գլխավոր ձեռքբերում է համարվում գումարտակների եւ գնդերի հրամանատարական կազմը. «Նրանք երիտասարդ են, համարձակ, 16-17 տարեկանից եղել են պատերազմի դաշտում, հետեւաբար, նրանց վրա կարելի է հույս դնել: Ինչ վերաբերում է վաշտերին եւ դասակներին, ապա սպայական անձնակազմի յուրաքանչյուր ներկայացուցիչ կերտում է մարտական կյանքի իր փոքրիկ պատմությունը, ինչը նպաստում է հակառակորդի ագրեսիան զսպելուն»:
Խոսելով Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ 2012 » մրցույթից, Ջամալյանը ասաց, որ յուրաքանչյուր այդպիսի միջոցառման դեպքում Ադրբեջանը փորձում է այն օգտագործել որպես քարոզչության միջոց` ագրեսիայի դրդելով Հայաստանին. «Խախտում են հրադադարը, ցույց տալիս խոցված տները եւ ասում, թե հայերը բարբարոս են: Հետեւաբար, հայկական ստորաբաժանումները չպետք է թիրախ դարձնեն հատկապես հակառակորդի այն ռազմական կետերը, որոնք մոտ են գտնվում սահմանամերձ գյուղերին: Այդ սկզբունքով էլ արցախյան բանակն աշխատում է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































